Press ← and → on your keyboard to move between
letters
Dear FutureMe,
Այսօր FutureMe-ն ինձ հիշեցրեց, որ ես վաղուց նամակ չեմ ուղարկել ապագա։ Այսօր «Ապագա» կոչվածը խիստ մշուշոտ է։ Մենք ապրում ենք մեր կյանքի հերթական ամենածանր շրջաններից մեկը` աշխարհը փակված է համաճարակի պատճառով, հայրենիքս պարտվել է արցախյան պատերազմում, կորցրել իր տարածքի հսկայական մասը, ամեն օր ցույցեր են, կառավարությունում կարծես բոլորը դավաճաններ կամ ստահակներ են, ամեն օր լսում ենք նոր գերիների մասին, նոր տարածքների հանձնման մասին, կարծես մի մեծ մղձավանջի մեջ ենք։ Կասկածի տակ է ՀՀ-ի որպես անկախ պետություն գոյությունը։
Մենք նոր տուն ենք գնում, կառուցման փուլում է, գուցե ուրախանայի այս առիթով, բայց հլա որ միայն տագնապներ են ապագայի հանդեպ։
Մեծ տագնապ ունեմ նաեւ Նարեի համար։ Նարեն իմ հրաշք աղջիկն է, այս տարվա միակ դրականը, լույսը...
Հիմա դիմում եմ ապագային, արդյոք՞ լուսավոր ես, արդյո՞ք ամեն բան կարգավորված է, որոշակի է, ու արդյոք՞ ես ապրում եմ ՀՀ-ում, իմ սիրելի հայրենիքում, բոլորս ողջ-առողջ ենք՞...
Երբեք չէի մտածի, որ ես երբևէ այս բովանդակությամբ նամակ կուղարկեմ ապագա...
Կից իմ հրաշքն է, մեկ շաբաթ առաջվա նկար է...

Sign in to FutureMe
or use your email address
Create an account
or use your email address
FutureMe uses cookies, read how
Share this FutureMe letter
Copy the link to your clipboard:
Or share directly via social media:
Why is this inappropriate?